«Հիմա էլ ուշ չէ, եթե համակարգը ղեկավարվի ուժեղ Գլխավոր հրամանատարի կողմից»․ Վահրամ Մարտիրոսյան
292
Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 15:36
Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆիքսենք պատերազմի մասին 2 կարևոր իրողություններ. 1. Ջրականի գումարտակներն ավելի քիչ զոհեր են ունեցել հենց Ջաբրաիլի ճակատամարտի ընթացքում (սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 3), քան դրանից հետո։ Քանի դեռ ՀՀ զինված ուժերն գործել են որպես բանակ՝ այսինքն՝ որպես համակարգ, թշնամին ջախջախվել է և չի կարողացել առաջ շարժվել։ Իսկ մեր կորուստները եղել են անգամներով ավելի քիչ։ 2. Տեսանյութում նկարագրված փաստերը՝ հոկտեմբերի 2-ից գումարտակի հրամանատար չունենալը, դիպուկահարի և տեղաբաշխման պատմությունները, ևս մեկ անգամ վկայում են, որ բանակի ուղղահայացը այլևս չի գործել։ Զորքը տրամադրվել է ինքն իրեն, ու գործել է ջոկատի տրամաբանությամբ։ Ու դրանից էլ սկսվել են մեր ահռելի կորուստները ու ընդհանուր պարտությունը։ Եվ 2 կարևոր հետևություններ. 1. Եթե նոյեմբերի 9-ին փոխվեր գլխավոր հրամանատարը, և նոր հրամանատարը իրականացներ ընդամենը 2 գործողություն՝ հրամանով վերականգներ բանակի դադարեցված համալրումը, և վերականգներ բանակի կառավարման ուղղահայացը, ապա թշնամուն առնվազն կանգնեցնելու էինք։ 2. Հիմա էլ ուշ չէ։ Եթե մեր բանակում իրականացնենք հետևյալ բարեփոխումները՝ - Զորահրամանատարներ նշանակվեն տեսակով դիվերգենտ զինվորականներին։ - Ներդրվի զորքերի ժամանակակից կառավարման համակարգ։ - Բարձրացվի տեխնոլոգիական մակարդակը։ - Զորքերի թվաքանակը ավելացվի առնվազն 50%-ով։ - Ստեղծվեն էշելոնացված ֆորտիֆիկացիոն համակարգեր։ - Ստեղծվեն կանոնավոր բանակի համալրման մոբիլիզացիոն, էշելոնացված պահեստազորային համակարգեր։ - Եվ ամենակարևորը՝ այս ամբողջ համակարգը ղեկավարվի ուժեղ, կամային և կոմպետենտ Գլխավոր հրամանատարի կողմից»։ Ադրբեջանը մեր դեմ ոչ մի շանս չունի!