Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ.

«Կոնսերվատորիայի դիմացի պուրակը հիմա ավերակ է»․ Քրիստինա Վարդանյան

153
Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 14:12
«Կոնսերվատորիայի դիմացի պուրակը հիմա ավերակ է»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոնսերվատորիայի դիմացի պուրակը վերջին տարիներին շատերին է անհանգստացնում։ Ժամանակին՝ հասկանալով, որ ծառերը մեղավոր չեն, ամենն արվում էր, որ բույսերը չտուժեն, մինչև քաղաքապետարան ու տնտեսվարող հարցերը շտկվեին։ Հիմա ավերակ է, երևանյան չորածով ու չորածառեր։ Հետո կհատվեն ԽՍՀՄ-ից մնացած հսկա ծառերը, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիները և կտնկվեն ոսկեզօծ գնդիկ-ծառուկներ»։