«Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ ՀՀ-ի համաձայն լինելու մասին չէ». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Էրդողանն ասում է, որ Հայաստանն առաջ դեմ էր «զանգեզուրյան միջանցքին», հիմա դարձել է ավելի ճկուն: Ասում է օկուպացված Ստեփանակերտից վերադարձի ճանապարհին, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ: Հիշեցնեմ, մի քանի շաբաթ առաջ, Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին հայտարարել էր, թե Իրանից ակնկալում է աջակցություն «զանգեզուրյան միջանցքին»: Դա, իհարկե, մինչև Իրանի դեմ 12-օրյա պատերազմն էր: Իրանը Էրդողանի այդ հայտարարություններին ուղիղ չարձագանքեց, բայց որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարեց, որ չի լինի «զանգեզուրյան միջանցք»: Հիմա, Էրդողանը վերադառնում է օկուպացված Ստեփանակերտից, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Փեզեշքիանի հետ խոսե՞լ է «միջանցքից»: Ենթադրում եմ, որ՝ այո: Այդ հանդիպումից հետո հայտարարելով, որ Հայաստանի դիրքորոշումը դարձել է ավելի ճկուն, Էրդողանը փորձում է Իրանի ուղղությա՞մբ ինչ-որ բաներ «մոլորել», թե՞ Իրանի դիրքորոշումն է դարձել «ճկուն»: Սա է, ըստ իս, այս պահին էականը, հատկապես այն շղթայի պայմաններում, որ արձանագրվեց վերջին օրերին: Ընդամենը արձանագրեմ որոշակի հաջորդականությամբ. Հունիսի 25-ին Հաագայում տեղի ունեցավ Էրդողան-Մակրոն փակ հանդիպում՝ ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում, հունիսի 29-ին Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, նույն օրը՝ նաև Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, ի դեպ, Մակրոնի հեռախոսազրույցը այն օր էր, երբ Երեւան էր ժամանել ԵՄ Բարձր հանձնակատար Կայա Կալլասը: Հուլիսի 1-ին եռամյա դադարից հետո տեղի է ունենում Մակրոն-Պուտին հեռախոսազրույց: Ես չեմ կարող պնդել, որ ճանապարհների հարցը եղել է այս շղթայում պատճառահետևանքային առանցք, բայց, որ եղել է առանցքային հարցերից մեկը՝ ուղղակի, թե անուղղակի, համոզված եմ: Ի դեպ, հենց այս ֆոնին է էական, որ մեջտեղ է բերվում տեղեկություն ամերիկյան առաջարկի մասին, այն դեպքում, երբ ԱՄՆ ինքը պաշտոնապես դեռ որևէ հոդաբաշխ տեսակետ չի արտահայտել ճանապարհների ապաշրջափակման հարցի վերաբերյալ: Չմոռանանաք Չինաստանը, Կայա Կալասին Երևանում հյուրընկալելուց առաջ Արարատ Միրզոյանի այցը Պեկին, իսկ դրանից հետո՝ Շանհայի գործակցությանը անդամակցելու Երևանի մտադրության բարձրաձայնումը: Այս պայմաններում, Հայաստանի դիրքորոշման «ավելի ճկուն» դառնալու մասին Էրդողանի հայտարարությունն ըստ իս ամենևին Հայաստանի՝ համաձայն լինելու մասին չէ: Ավելին, դա թերևս այն մասին, որ այդուհանդերձ էրդողանյան «միջանցքի» ակնկալիքը այդքան էլ իրատեսական չէ, ինչի պատճառով նա փորձում է հայտարարության մակարդակով ցույց տալ, որ հաջողում է: Այդուհանդերձ, ինչպես նշել եմ այլ առիթներով, ճանապարհների դեբլոկադայի հարցում մարտահրավերներն ու ռիսկերը Հայաստանի համար բոլորովին միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ակնկալիքները չեն: Պատահաբար չէ, որ մատնանշեցի ժամանակագական շղթան՝ հեռախոսազանգերի և այցերի, ցույց տալու համար, թե ինչ բարդ հանգույց է ճանապարհների այդ խնդիրը: Թուրքիայի ակնկալիքը այդտեղ մարտահրավերներից մեկն է միայն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ամենացածր վարկանիշ ունեցող դատավորից արդարադատության ակնկալիքը բացակայում է»․ Սամվել Կարապետյանի պաշտպաններ
3510:42Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը տևել է 90 րոպե. #Axios (տեսանյութ)
4710:40«Հաղորդում ենք ներկայացրել ՀՀ դատախազություն»․ Ավետիք Չալաբյան
6510:12#РИАНовости-ի անդրադարձը՝ Ասողիկ աբեղա Կարապետյանի գրառմանը
10509:50«Սա թշնամու կողմից ծրագրված և ՍՐԱ ձեռքով իրականացվող ռազմավարական ծրագրի վերջին արարն է»․ Դավիթ Անանյան
10209:30«Տեսնես մի օր կբացահայտի՞, թե այս ինչ «քիմիա» է աշխատում իր և Փաշազադեի միջև»․ Տաթևիկ Հայրապետյան
8209:12