Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ.

«Էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք»․ Սամվել Ֆարմանյան

141
Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 15:36
«Էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գուցե նրանք էլ տարբեր հարցերում ժամանակին ունեցել են մեծ ու փոքր տարակարծություններ: Այսօր նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի դատարանում
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի դատարանում

Հայաստանյան ընդդիմության առաջնորդներն էլ, ասում են, հակասություններ ունեն: Զարմանալի է, բայց չեն միավորվում ակնհայտի՝ Նիկոլի օր առաջ հեռացման իրատեսական միակ լուծման՝ խորհրդարանով անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ: Երևի սեփական ինչ-ինչ հաշվակներ ունեն: Փոխարենը, Նիկոլը հատիկ առ հատիկ ջարդում ու պղծում է դիմադրության բոլոր օջախները:
Ու առաջանում է պարզ հարց: Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք: Էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի: Ի՞նչը: Մի՞թե էլի Բաքվի բանտը»։

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան