«Կարապետյանը եկել է բարի գործերով, իսկ Նիկոլը, բացի աղետից, ի՞նչ է բերել». Լևոն Ջավախյան
![]() Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ազգահավաքում, երբ թվարկում էին Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին՝ մարմնով մեկ փշաքաղվեցի։ Ինչքան է արել Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի, այլև կորուսյալ Արցախի համար։ Փաստորեն Հայաստանի մեջ Մարդը կառուցել, շինել ու փայփայել է մեկ այլ Հայաստան։ Սակայն զարմանալին դա չէ։ Նա դա արել է անճռինչ, սուս ու փուս, աննկատ, առանց բարձրաձայնելու, առանց որևէ մի ակնկալիքի, առանց որևէ այլ մեկի երես տալու միտումի: Նա դա արել է իր համար, մեզ համար, և... և հայտնվել բանտում։ Պարզվում է, որ, այնուամենայնիվ, ոչ մի բարի գործ աննկատ չի մնում։ Մարդ կա՝ տասը կոպեկի բան է անում, տասը մանեթի աչկներս է կոխում: Նա այդ մարդը չէ, Նա Մարդ է մեծատառով։ Եվ այսքանից հետո որոշ ոչնչություններ ասում են՝ նիկոլը չլինի, բա ո՞վ լինի: Նիկոլը բացի դագաղից, պարտությունից, աղետից, արհավիրքից ու կորստից, ի՞նչ է բերել մեր ժողովրդին: Ի վերջո, դագաղով եկածը, դագաղով էլ պիտի գնա: Աղբյուրը` Լևոն Ջավախյան |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
