ՔՊ-ականներն իրար տակ են փորում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու և բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել: Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող ՔՊ համաժողովը և նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝ նաև 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։ Այս ֆոնին ուժեղ մրցակցություն է ԱԺ նախագահի պաշտոնի համար՝ թիմում հավակնորդների պակաս չկա: Հակաքարոզչություն է գնում նաև Տիգրան Ավինյանի դեմ՝ սրա հովանավորը Փաշինյանն է, ով իր սպասարկուների միջոցով փորձում է նրան դուրս թողնել վարչության կազմից, ինչը դժվար թե ստացվի: Չուզողների հոծ բանակ ունի նաև Սուրեն Պապիկյանը, որն իր գեղջկական կերպարով նվազ անտիռեյտինգ ունի, բայց որին Փաշինյանը ստվերում է պահում, որ իր գահի հավակնորդ չդառնա։ Այս համատեքստում ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում որոշ կարկառուն իշխանականների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ տեղեկություններ, իրենց անբարո անձնական կյանքի, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների մասին, ինչի պակաս ոչ մեկի դեպքում չկա»։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
