24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թերևս միակ ՔՊ-ականը, որ իր մաշկի վրա զգաց հանրության ցասումը, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանն էր։ 2017-2018 թվականներին Միրզոյանը եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ։ 2018թ. մայիսից 2019թ. հունվար ամիսը եղել է ՀՀ առաջին փոխվարչապետը, ապա 2019 թ. հունվարից 2021թ. օգոստոս եղել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, 2021թ. օգոստոսի 19-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Նա 2024 թվականի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական շքեղ բնակելի տուն։ Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում։ Բնակարանը գնել էին 2018 թվականին։ Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 3 մլն 18 հազարը եկամտահարկի վերադարձ է։ Հետաքրքիր հանգամանքն այն է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, ով այժմ ստանում է 24 մլն տարեկան եկամուտ, 2022 թվականին գնել է 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։ Թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է։ Եթե հաշվի առնենք, որ 2021-ին նա վաճառել է 34 մլն արժողությամբ բնակարան, միևնույնն է՝ 112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է։ Նույնիսկ եթե որպես արդարացում նշվեն վարկային միջոցները, հարկ է հիշեցնել, որ հիփոթեքը «բնակարանի» համար է ձևակերպված, իսկ գնվածն «առանձնատուն» է Երևանին հարակից համայնքում։ Նշենք, որ նախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը նշանակում է, որ առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
