«Վաղն ավարտվում է Նիկոլ Փաշինյանի «քֆուրադուլը»»․ Գևորգ Թոսունյան
![]() Լրագրող Գևորգ Թոսունյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես է Նիկոլ Փաշինյանը թունավորում հանրային միջավայրը Վաղն ավարտվում է Նիկոլ Փաշինյանի «քֆուրադուլը» (նա ասել էր, որ մինչև հուլիսի 5-ը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա), ու արդյունքն, իմ համոզմամբ, չափազանց ակնհայտ է. հանրային դաշտում նվազել է վիրավորանքի ու ատելության մակարդակը։ Չեմ ասում, թե հենց նա էր լցնում դաշտը վիրավորանքներով, ոչ։ Դա դոմինոյի էֆեկտ էր ստեղծում. նա կպնում էր աջուձախ, ու նրան էլ սկսում էին նույն կերպ պատասխանել։ Արդյունքում հանրային ողջ դաշտը լցվում էր ատելությամբ ու թշնամանքով։ Բայց Փաշինյանը միայն վիրավորանքով չէր լցնում դաշտը. նա նաև զբաղվում էր բամբասանքով, ինչը երբևէ, ոչ մի ղեկավարի բնորոշ չի եղել, համենայն դեպս, ես դա չեմ տեսել։ Պատկերացնո՞ւմ եք մեր հարևան երկրների ղեկավարները, կամ ավելի զարգացած՝ ասենք Ֆրանսիայի, Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրի ղեկավարները նման կերպ սկսեին վարվել ՖԲ-ում։ Ես չեմ պատկերացնում։ Մյուս կողմից, կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է զուսպ պահի իրեն, չտրվի ու չսկսի վիրավորական խոսույթով գործընթաց։ Առողջ ընդդիմությունը պետք է լինի օրինակ՝ ոչ թե արձագանքի ատելությանը, այլ առաջարկի այլընտրանքային, կառուցողական օրակարգ։ Հարգանքի մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը․ Մենք ունենք հանրային մշակույթի վերականգնման հրատապ կարիք։ Պետք է կոտրել այս դոմինոյի էֆեկտը՝ անկախ հանգամանքից Փաշինյանը այն առաջիկայում կսկսի, թե ոչ։ Հարկավոր է ստեղծել մի միջավայր, որտեղ հարգանքը կլինի բարձրագույն արժեք, իսկ կառուցողական քննարկումը՝ մեր առաջընթացի շարժիչ ուժը»։ Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |
«Իշխանության բռնաճնշումներն ավելի մեծ թափ կհավաքեն հատկապես աշնանը»․ Նաիրի Հոխիկյան
6410:06«Հրաշք ենք գործել․ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը»․ Թրամփ
9509:184 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը. «Ժողովուրդ»
6908:54«Հորս կալանավորեցին երկու ամսով»․ Սամվել Հակոբյան
6408:42««Օլիգարխ» տերմինն օգտագործելիս մի քիչ ձեզ նեղություն տվեք ու ուսումնասիրեք»․ Արա Պողոսյան
16104:06«Արցախի հայկական պահելուն օժանդակելը և էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը»․ Գարիկ Քեռյան
16002:12