«Կալանավայրից էլ եմ պայքարելու»․ Արթուր Սարգսյան
![]() «Ամբողջությամբ կեղծիք է, փուչիկ, դա պայթելու է։ Վստահաբար ասում եմ՝ սա ամբողջությամբ շոու է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և դիտարկմանը, որ ԱԺ-ում քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։ «Այն, ինչ 2021 թվականին եղավ Սյունիքում մեր նկատմամբ, նույնը հիմա կրկնվում է։ Այն ժամանակ հայտարարեցի, որ դեմ եմ այս իշխանություններին՝ մեր սահմանների անվտանգության հետ կապված, և մեր ժողովրդին ասացի, որ վաղը թուրքը գալու է նստի Իշխանասարում, հետո բոլորը հասկացան, որ ճիշտ էի։ Հիմա ասում եմ՝ այս ամեն ինչը փուչիկ է։ Ես 24 ժամ լինելով Սրբազանի կողքը՝ կարող եմ հաստատել՝ Սրբազանն այդպիսի բառապաշար չունի։ Ձայնագրությունը կտրտված և սարքված է․․․ Սրբազանի կողքին այդպիսի մարդիկ չկան և չեն կարող լինել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ արդեն որոշված է՝ տանելու են կալանքի․ «Պատրաստ եմ, կալանավայրից էլ եմ պայքարելու»։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
