«Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես մզկիթ»․ #Anadolu (ՈՒՂՂՎԱԾ)
![]() Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում Անիի մայր տաճարի՝ մզկիթի վերածման պնդումները՝ Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերանորոգումից հետո Անիի Մայր տաճարը գործելու է որպես մզկիթ։ Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։ Անիի Մայր տաճարը ներկայացվում է որպես Ֆեթհիյե մզկիթ։ Բայց և նշվում է, որ տաճարի ճարտարապետը Տրդատն է։ «Մենք Տրդատին ճանաչում ենք նաև որպես Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի գմբեթը վերանորոգած ճարտարապետ։ Տրդատը Անիից հրավիրվել է Ստամբուլ, վերանորոգել է Այա Սոֆիայի գմբեթը, ապա վերադարձել Անի և ավարտին հասցրել այս կառույցը»,- ասում է Անիի հնագիտական վայրի պեղումների ղեկավար Մուհամմեդ Արսլանը։ Վերջնիս նաև հայտնել է, Անիի Մայր տաճարի վերանորոգումն ընթանում է 3 փուլով՝ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության ու Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի համագործակցությամբ։ Այս տարի նախատեսվում է ավարտել 2-րդ փուլի աշխատանքները։
|

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
16729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
20728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
89424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
21123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
67520.09.2026, 23:12
