«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հրահանգ տվեց, դատախազն էլ կատարում է»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Դասական քաղաքական հետապնդում է»,- անդրադառնալով Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին առաջադրված մեղադրանքին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Դատախազն ասում է, որ Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը։ Մեկ օրվա նախարար է եղել, բայց խոսում են խմբային շահի մասին։ Դատախազը կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Շատ կոնկրետ՝ մի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում հրահանգ տվեց դատախազին, և սա դրա հետևանքն է։ Ասաց՝ Սևանի ափին տուն ունեք, պետք է դատվեքմ դատախազն էլ կատարում է Փաշինյանի հրահանգը»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ Վարդապետյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականը․ «Նա պետական շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանում է բացառապես Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը»,- ասաց Սաղաթելյանը։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
