«Պետք չէ անճարի նման ձեռքերը այս կամ այն կողմ պարզել և SOS գոչել»․ Մարգարիտ Եսայան
![]() ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ երկրում իրական հանցագործը դառնում է «դատավոր», նշանակում է այդ երկրից իսպառ հեռացել է արդարադատությունը, նշանակում է այդ երկրում չկա դատական համակարգի անկախություն, չկա իրավունքների և լիազորությունների տարանջատում։ Տեսեք, թե ոնց է մեծանում քաղբանտարկյալների թիվը, ոնց են աջուձախ բռնում, դատում, փակում։ Նշանակում է այդ երկիրը գլորվում է ճահիճը։ Իրական ընդդիմությունը, իրենց ընդդիմություն հռչակածները, հանուն երկրի, պետականության և ազգային արժանապատվության կռվի պատրաստ մարդիկ, որքան արագ սա ընկալեն, վերջապես ընկալեն, և գործուն քայլերի գնան, այնքան հնարավոր կլինի դուրս գալ այս ճահճից։ Եվ պետք չէ անճարի պես ձեռքերը այս կամ այն կողմ պարզել և SOS գոչել։ Ուրիշներից չի լինելու ոչ մի փրկություն, քո սեփական երկիրը փրկելու համար քեզ ոչ մեկը չի տալու այդքան ձեր սպասած «դաբրոն»։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
