Օրենբուրգում ձերբակալվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Զաուր Ահմեդովը
![]() Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվել է ևս մեկ ադրբեջանցի քրեական հեղինակություն։ Մասնավորապես, Օրենբուրգում ձերբակալվել է Զաուր Ախմեդովը, որը կասկածվում է հանցավոր հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու մեջ։ 47-ամյա գործարար Զաուր Ահմեդովը Ռովշան Լենքորանսկու զարմիկն ու աներորդին է։ Նա գողի կարգավիճակ չունի, բայց Լենքորանսկու մահից հետո գլխավորել է նրա «կայսրությունը»։ Ախմեդովին անվանում են նաև «Սննդի քաղաքի վերակացու»։ Ինչ վերաբերում է Վագիֆ Սուլեյմանովին, ապա նրա ձերբակալման պատճառը, ըստ «Կոմերսանտի», Ռուսաստանում «գտնվելու կանոնների խախտումն» է եղել։ Սուլեյմանովը ուղարկվել է Մոսկվայում գտնվող ՆԳՆ գլխավոր վարչության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանավայր՝ Ադրբեջան արտաքսելու համար։ Սուլեյմանովը կապված է Մոսկվայում տարբեր բիզնես նախագծերի հետ, մասնավորապես՝ «Սննդի քաղաքի» հետ։ Նա ծնվել է Թբիլիսիում, երիտասարդությունն անցկացրել է Բաքվում և 1990-ականներին տեղափոխվել Ռուսաստան։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
