Ադրբեջանը կոչ է անում Ռուսաստանին չսրել իրավիճակը
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի և Ադրբեջանում երկրի դեսպանատան՝ հուլիսի 2-ի հայտարարություններում տեղ գտած մեղադրանքները՝ իրավապահ մարմինների կողմից Ադրբեջան այցելող ռուս քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժի ենթադրյալ կիրառման, ձերբակալված ռուս քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, անհիմն են։ Այս մասին ասվում է Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցության հարցին, ապա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Ռուսաստանի կողմից Արտաքին գործերի նախարարություն ստացված դիմումները անմիջապես ուղարկվել են համապատասխան պետական մարմնին, և ձերբակալված անձանց ինքնության և հետաքննություն իրականացնող լիազոր մարմնի մասին տեղեկատվությունը տրամադրվել է ռուսական կողմին՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հյուպատոսական կոնվենցիայի 39-րդ հոդվածի 1-ին կետի։ Ընդհանուր առմամբ, կոնվենցիային համապատասխան դիմումների քննարկման ժամկետները հայտնի են ռուսական կողմին։ Մենք նշում ենք, որ Ադրբեջանը երբեք չի հրապարակել կամ քաղաքականացրել այն փաստը, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում գտնվող ուղղիչ հիմնարկներում կալանավորված և պահվող մեր երկրի քաղաքացիների հետ հյուպատոսական հանդիպումների վերաբերյալ մեր բազմիցս հարցումներին ռուսական կողմը շաբաթներով հետաձգել է պատասխանները։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք կոչ ենք անում ռուսական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրող քայլերից և հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
