Նիկոլ Փաշինյանը քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ՀԷՑ-ի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար: Նա, երկրի կառավարումը թողած, հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա: Հավակնորդների թվում է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ «Չինգո» մականունով։ Փաշինյանը չի ցանկանում «դրսից» մարդ նշանակել, որ էլցանցերի մոտ 7 հազար աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք՝ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ, ԲԷՑ ՓԲԸ-ում՝ որպես մասնաճյուղի տնօրեն: 2018թ. եղել է ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2018-ից մինչև 2022թ. հուլիսի 21-ը՝ «Բիգ էներգո» ՍՊԸ-ի փոխտնօրենը, 2022թ. հուլիսին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար»: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
