Դանիայում կանանց կզորակոչեն բանակ
![]() Դանիայի իշխանությունները որոշել են կանանց զորակոչել բանակ պարտադիր զինվորական ծառայության: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ փոփոխությունները հաստատվել են ՆԱՏՕ-ի երկրներում աճող ռազմական ներդրումների և ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով առաջացած միջազգային լարվածության ֆոնին: Դանիայի խորհրդարանի կողմից 2023 թվականի հունիսին ընդունված օրենքի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո 18 տարեկանը լրացող դանիացի կանայք կընդգրկվեն զորակոչի վիճակահանության համակարգում՝ իրենց տղամարդ հայրենակիցների հետ հավասար հիմունքներով: Դանիայի օրենսդրության համաձայն՝ կամավորներն են առաջինը գրանցվում զինվորական ծառայության, իսկ մնացածը որոշվում են վիճակահանությամբ: Զորակոչիկները նաև կունենան 4-ից մինչև 11 ամիս երկարացված ծառայության ժամկետ: «Սկզբում զորակոչիկները կանցկացնեն հինգ ամիս հիմնական պատրաստություն, ապա վեց ամիս օպերատիվ ծառայություն՝ գումարած լրացուցիչ պատրաստություն», - նշում է թերթը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայի իշխանությունները որոշել են սկսել առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների զորակոչել երկրի զինված ուժեր: Զինվորական ծառայության թարմացված պահանջները ներառում են զիջումներ շաքարախտի, թեթև ասթմայի, ալերգիայի որոշ ձևերի և ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության խանգարման վերաբերյալ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
