«DOGE-ը հրեշ է, որը կարող է շրջվել Իլոնի դեմ և ուտել նրան». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարող է կորցնել ոչ միայն կառավարության էլեկտրական մեքենաների ծրագրի աջակցությունը: Նա խոստովանել է, որ DOGE գործակալությունը, որը նախկինում վերահսկվում էր հենց Մասկի կողմից, կարող է օգտագործվել իր դեմ։ «Իլոնը շատ ավելին ունի կորցնելու»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «DOGE-ը հրեշ է, որը կարող է շրջվել Իլոնի դեմ և ուտել նրան»: DOGE-ը պատասխանատու է պետական ծախսերի օպտիմալացման և բյուրոկրատիայի դեմ պայքարի համար։ Թրամփը նախկինում նշել էր, որ Մասկը «պատմության մեջ ավելի շատ սուբսիդիաներ է ստացել, քան որևէ մեկը», և առանց դրանց «նա կվերադառնար Հարավային Աֆրիկա»։ Իլոն Մասկը մինչև վերջերս զբաղեցնում էր DOGE համակարգողի պաշտոնը և նախագահի մերձավոր շրջապատի անդամ էր: Սակայն նրա և նախագահի հարաբերությունները վատթարացան. Մասկը քննադատեց Սպիտակ տունը, պետական ծախսերի և ներմուծման տուրքերի մասին օրենքը, ինչպես նաև աջակցեց Թրամփի իմպիչմենտի գաղափարին։ Ի պատասխան՝ նախագահը նրան անվանեց «խելագար» և մեղադրեց պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ՝ սպառնալով խզել իր ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ կնքված պայմանագրերը։ Ըստ The Washington Post-ի՝ վերջին տարիներին Մասկի կառույցը ստացել է մոտ 38 միլիարդ դոլարի արժողությամբ կառավարական պատվերներ։ Մասկը հետագայում ներողություն խնդրեց իր հայտարարությունների համար, և կողմերը, ըստ NYT-ի, հեռախոսազրույց ունեցան։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
