«Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է». Աննա Գրիգորյան
![]() «Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ ու առաջարկում եք 24-ժամյա ռեժիմում քննարկել. ՀԷՑ-ի խլման գործընթացը բացասական առումով մեծ ազդեցություն է ունենալու ներդրումային մթնոլորտի վրա: Ո՞րն է նախագիծը հրատապ քննարկելու պատճառը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին, ով ասել էր, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի նախագծի հրատապ ընդունումը պայմանավորված է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտի իրավական կարգավորման բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ»: «Էն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք՝ «ՀԷՑ» և «խլել», երկու բառն էլ նախագծի մեջ առկա չեն: Դա վերաբերում է էներգետիկ ոլորտի բարեփոխումների շարունակականությանը: Այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Սիմոնյանը: Գրիգորյանի արձագանքը չուշացավ. «Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է: Ձեզնից պահանջվում էր ասել՝ ո՞րն է հրատապությունը: Հենց էսօր տեսա՞ք ՀԷՑ-ում խնդիրները»: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
