Ղազախստանում արգելվել է դեմքը ծածկող հագուստը
![]() Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է դեմքը ծածկող հագուստ կրելու հարցը կարգավորող օրենք: Նման հագուստ կրելն այժմ պաշտոնապես արգելված է, հաղորդում է Tengrinews.kz-ն։ «Հանրային վայրերում դեմքի ճանաչմանը խոչընդոտող հագուստի իրեր կրելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Ղազախստանի Հանրապետության օրենքների պահանջները պահպանելու, պաշտոնական, աշխատանքային պարտականությունների, բժշկական նպատակներով, քաղաքացիական պաշտպանության, եղանակային պայմաններում, ինչպես նաև սպորտային, մարզական և մշակութային միջոցառումներին անմիջականորեն մասնակցող անձանց համար»,- ասվում է օրենքի տեքստում։ Հունիսի սկզբին Ղազախստանի Սենատը առաջարկեց փոփոխություն, որն արգելում է դեմքի ճանաչմանը խոչընդոտող հագուստի իրեր կրելը հասարակական վայրերում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
