«ՀՀ շահերից է բխում շարունակել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը»․ Պեսկով
![]() Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սա Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը միանշանակ որոշակի օգուտներ է բերում Հայաստանին։ ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ Եվ, հավանաբար, այն դեպքերը, երբ ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը, վկայում են, որ անդամ-երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխազդեցությունն ու համագործակցությունը»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։ «Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, դարձյալ կախված կլինի Երևանում կայացվող որոշումներին»,- հավելել է Պեսկովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
