«Ենթադրում եմ՝ հատուկ են արել, որ խոսեն, ձայնագրեն»․ Արա Զոհրաբյան
![]() Միքայել Սրբազանը, լինելով Բագրատ Սրբազանի հոգևոր եղբայրը, բաժին չունի նրա քաղաքական գործունեության մեջ։ Ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը․ «Իհարկե Բագրատ Սրբազանն անմեղ է, քանի դեռ օրինական ուժով մտած դատավճռով այլ բան չի հաստատվել»,- լրացրեց փաստաբանը՝ հաստատելով այն լուրը, որ Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած։ «Միքայել Սրբազանին փորձում են կապել Բագրատ Սրբազանի գործի հետ։ Նրանք մի խցում են նստած, արդյո՞ք սա պատահական է։ Ենթադրում եմ՝ հատուկ են արել, որ խոսեն, ձայնագրեն։ Իրենք փաստորեն հունիսի 17-ին քրեական վարույթ են նախաձեռնել, որի մեջ ներառել են Սրբազանի՝ հունիսի 21-ի հայտարարությունը, որը 1 տարի առաջ ասվածի կրկնողությունն էր։ Սա խոսում է այն մասին, որ գործը հարուցում, հետո են նյութ սարքում»,- ասաց Զոհրաբյանը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
