«Անհապաղ վերսկսե՛լ ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը»․ Մակրոնը՝ Փեզեշքիանին
1988
Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ., 10:22
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ։ Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։ «Իմ հիմնական ուղերձներն էին՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանումը և ԱԷՄԳ-ի աշխատանքների անհապաղ վերսկսումը Իրանում՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար»,- ասվում է գրառման մեջ։ Երկու երկրների նախագահները, մասնավորապես, քննարկել են նաև Իրանի և Իսրայելի միջև հրադադարի պահպանման և միջուկային ծրագիրը քննարկելու համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցերը։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը քվեարկել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օգտին։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
