Թրամփը հայտարարել է, որ «շատ հարուստ մարդկանց մի խումբ» պատրաստ է գնել TikTok-ը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հարուստ մարդկանց մի խումբ» պատրաստ է գնել TikTok սոցիալական ցանցը չինական ByteDance ընկերությունից: «Ի դեպ, մենք ունենք TikTok-ի գնորդ,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:- Կարծում եմ՝ ինձ կարող է անհրաժեշտ լինել Չինաստանի հաստատումը [գործարքի համար]: Կարծում եմ՝ նախագահ Սին [Ցզինպինը], հավանաբար, կտա այն»: Թրամփն ասել է, որ պատրաստ կլինի անվանել գնորդներին «մոտ երկու շաբաթից»: «Նրանք շատ, շատ հարուստ մարդիկ են՝ շատ հարուստ մարդկանց խումբ»,- հավելել է նախագահը՝ առանց մանրամասներ հաղորդելու: Հունիսի 19-ին Թրամփը հայտարարել է, որ երկարաձգել է կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման ծառայության արգելքը Միացյալ Նահանգներում 90 օրով՝ մինչև սեպտեմբերի 17-ը: Անցել է մոտ հինգ ամիս այն օրենքից, որն արգելելու էր TikTok-ը Միացյալ Նահանգներում, եթե դրա մայր ընկերությունը՝ ByteDance-ը, չվաճառեր այն: Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո ստորագրեց գործադիր հրամանագիր, որը հետաձգեց հարթակի վրա ԱՄՆ-ի կողմից արգելքը առնվազն 75 օրով։ Նա նաև լրագրողներին ասաց, որ ԱՄՆ-ն պետք է իրավունք ունենա TikTok-ի կեսի նկատմամբ, բայց չբացատրեց, թե դա ինչ է նշանակում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
