Իրանը ՄԱԿ-ի միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում է պահանջում
![]() Թեհրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտոնապես խնդրում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ճանաչել ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին՝ որպես ագրեսիայի նախաձեռնողներ»,- մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակից հատվածներ։ Արաղչիի խոսքով՝ սա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ փոխհատուցում և ռազմատուգանք վճարելով»։ Նախորդ օրը Թեհրանում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն, որը նվիրված էր Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա հակամարտության ընթացքում Իսրայելի հարվածների զոհ դարձած հրամանատարներին, միջուկային գիտնականներին և քաղաքացիական անձանց։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Դրան նախորդել են Իսրայելի կողմից երկրի դեմ ռազմական գործողությունները, որոնց հայտարարված նպատակն էր՝ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Հետագայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնել են։ Հրադադարը դեռևս պահպանվում է։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
