Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա
![]() Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «էթնիկ հողի վրա կատարված ցուցադրական, նպատակային և անօրինական սպանություններն ու բռնության ակտերն են եղել, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են պարբերական»։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության այցը չեղարկվում է, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չեղարկել է երկրում անցկացվող բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, որոնք նախատեսված էին անցկացնել Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
