«Իրանի իշխանությունները ցանկանում են հնարավորինս շուտ հանդիպել ինձ հետ»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանի իշխանությունները հետաքրքրված են իր հետ հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելով, չնայած Թեհրանի պաշտոնապես հերքում է նման մտադրությունները։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյո՞ք մտահոգված է Իրանում հարստացված ուրանի պաշարների առկայությամբ։ Ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ այս հարցը ներկայումս իրանական կողմի համար առաջնահերթություն չէ, քանի որ նրա գլխավոր նպատակը բնականոն կյանքին վերադառնալն ու ամերիկյան ղեկավարության հետ կապ հաստատելն է։ Երբ նրան խնդրել են մեկնաբանել Իրանի իշխանությունների կողմից բանակցությունների ծրագրերի բացակայության մասին հրապարակային հայտարարությունները, Թրամփը ենթադրել է, որ իրավիճակն իրականում այլ է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից կիրառված խիստ պատժամիջոցների պայմաններում Թեհրանն ունի չափազանց սահմանափակ տարբերակներ, և դա, նրա կարծիքով, երկրի ղեկավարությանը մղում է երկխոսության։ Նա նաև հավելել է, որ իրանցի քաղաքական գործիչները լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում, լուրջ դժվարությունների միջով են անցել և, հավանաբար, չեն հրաժարվի կապ հաստատելու հնարավորությունից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցրել է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու աշխատանքները, այն բանից հետո, երբ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոսել է Իսրայելի նկատմամբ հաղթանակի մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
