Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Ինչ է կատարվում դատարանի մոտ․ Միքայել Աջապահյանի դատական նիստը նշանակված է 02․30-ին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

272
Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ., 02:36
Ինչ է կատարվում դատարանի մոտ․ Միքայել Աջապահյանի դատական նիստը նշանակված է 02․30-ին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի 02․ 30-ին։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն բանի համար, որ «նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»:

Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:
Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների գնահատմամբ՝ մեղադրանքն ակնհայտ անհիմն է։

Ինչ է կատարվում դատարանի մոտ․ Միքայել Աջապահյանի դատական նիստը նշանակված է 02․30-ին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ