«Մեղրով ավելի շատ բանի կարելի է հասնել, քան քացախով». Թրամփը՝ Իրանին
![]() Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը «սուտ» են, Truth Social-ում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես նրան սարսափելի և ամոթալի մահից փրկեցի, իսկ նա նույնիսկ շնորհակալություն չհայտնեց», - գրել է նա։ Թրամփը նշել է, որ աշխատում էր Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ, բայց քանի որ Իրանի կողմից «զայրույթով, ատելությամբ և զզվանքով լի հայտարարություններ» լսեց, սահմանափակումների վերացմանն ուղղված գործողությունները դադարեցրեց։ «Նրանք (Իրանը) միշտ զայրացած են, ագրեսիվ և դժբախտ, և տեսեք՝ ինչի է սա հանգեցրել՝ այրված, ավերված երկիր՝ առանց ապագայի, պարտված բանակ, սարսափելի տնտեսություն և ՄԱՀ ամենուր։ Նրանք հույս չունեն, և իրավիճակը միայն կվատանա», - գրել է Թրամփը՝ եզրափակելով, որ «մեղրով ավելի շատ բանի կարելի է հասնել, քան քացախով»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
