Հրապարակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն կտա պետականացնել ՀԷՑ-ը
![]() Ազգային Ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացումն իրագործելու նպատակով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում, լրացնել նոր 9-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․ «Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները»: Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նաման դեպքերում կրիտիկական այս կարևոր ենթակառուցվածքների բնականոն և անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը»: |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
