Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել»․ Տիգրան Աբրահամյան

196
Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 00:06
«Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին իշխանությունը երկամսյա կալանքի տարավ:
Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել: Ավելին, նույնիսկ նրա ներկայությամբ ո՛չ բռնության, ո՛չ էլ առավել ևս՝ ահաբեկչական գործողությունների քննարկում չի եղել:
Նրա մասով որևէ խնդրահարույց ձայնագրություն չկա:
Բնականաբար այս հանգամանքը ո՛չ քննիչին, ո՛չ դատախազին, ո՛չ էլ դատավորին չի հուզում: Ֆեյսբուքում օրը ցերեկով հայհոյանք ու գռեհկաբանություն գրողը հրահանգել է, իրենք էլ գերազանցիկի առաջադիմությամբ արել են»։