ՔԿ-ն՝ խուզարկությամբ հայտնաբերված իրերի մասին
![]() ՀՀ Քննչական կոմնիտեն հայտնում է․ ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն: Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ: Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»։ Աղբյուրը` ՀՀ ՔԿ |

Զելենսկին մեկնում է Դավոս՝ Թրամփի հետ հանդիպելու
6113:36
«Պետական մարմիններից պահանջել եմ հարցի անհապաղ ուսումնասիրություն»․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)
2813:36
«Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6013:24
«Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել ՀՀ-ում գնումների գործընթացին․ սա պետք է քննարկել ԱԺ-ում»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
5012:42
«Սիրելի՛ քաղաքացիներ, օքե՞յ եք, որ մեր լույսի ռուբիլնիկը տան ադրբեջանցիներին». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6512:36
«Արդյո՞ք Հռիփսիմե Հունանյանը ՔՊ վարչության հորդորով է որոշել թողնել պաշտոնը». հարց՝ Արթուր Հովհաննիսյանին (տեսանյութ)
5912:12
