Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018 թվականից ի վեր, երբ քայլելով՝ ցուպը ձեռքին, հասավ Երեւան, աստիճանաբար տան տեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։ 2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։ Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝ գնելով հողամաս Տավուշի մարզի Իջեւան համայնքում 1 մլն 215 հազար դրամ արժողությամբ։ Բացի հողամասից՝ Հարությունյանը գնել է նաեւ բնակարան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն արժեցել է 36 մլն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 11.5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 771 հազար դրամ, որից 23 մլն 806 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 965 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամուտ է։ Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 420 հազար դրամ, ինչը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար էլ, որպես եկամտահարկի վերադարձ, Հարությունյանը ստացել է 2,9 մլն դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 696 հազար դրամ։ Արայիկ Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի (ՊՈԱԿ) խորհրդի նախագահ, «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի եւ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար վարչության անդամ է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
