Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց: Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից՝ ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք: Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլեւ ավելին՝ ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել: Օրինակ, ասել է՝ զինանշանի վրայից հանելու եմ Արարատ սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս անցյալում է՝ ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից, եւ հետվերադարձ այդ հարցին այլեւս չկա: Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է: Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
