Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Պետությունը կարող է ինքը կառավարել, պետական մասնաբաժին պահել կամ մասնավորի հանձնել»․ Ռոմանոս Պետրոսյան

364
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 22:24
«Պետությունը կարող է ինքը կառավարել, պետական մասնաբաժին պահել կամ մասնավորի հանձնել»․ Ռոմանոս Պետրոսյան

«Ինձ համար «տարօրինակ» է, որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսևորելով՝ Սամվել Կարապետյանն այսօր սկսեց խոսել․․․ Միայն այսօր հասկացավ մեր հայրենակիցը և արձանագրեց, որ Հայաստանում ներքին խնդիր կա»,- ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը և ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ այն պետք է լինի պետական կամ առնվազն պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Վստահ եմ՝օրենքի տառից չեն շեղվելու»,- նշեց ՊՎԾ ղեկավարը։

«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահել կամ մասնավորի հանձնել»,- հավելեց Պետրոսյանը։

«Պետությունը կարող է ինքը կառավարել, պետական մասնաբաժին պահել կամ մասնավորի հանձնել»․ Ռոմանոս Պետրոսյան