Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ազգային չարիքը շանտաժի լեզվով սպառնում է հոգևորականությանը». Արմեն Հովասափյան

228
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 16:36
«Ազգային չարիքը շանտաժի լեզվով սպառնում է հոգևորականությանը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը շարունակում է Վեհափառի և եկեղեցու դեմ իր դեմարշը՝ խոսույթը էլ ավելի սրելով։ Եկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս։
Ըստ էության՝ վերջին գրառումներից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք բացահայտ շանտաժի հետ, ինչը քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է։ Ազգային չարիքը շանտաժի լեզվով սպառնում է հոգևորականությանը՝ օգտագործելով անհասկանալի ֆեյք տեսանյութեր և անբարո բառապաշար։
Քանիցս նկատել եմ, որ նրա «առյուծ կտրած» հոխորտալը սահմանափակվում է իր գծած 28743-ի շրջանակներում։ Այդ սահմաններից դուրս նա դառնում է սովորական, շարքային տգետ՝ ո՛չ արտաքին քաղաքականությունից բան հասկացող, ո՛չ էլ ռազմավարական վտանգներ տեսնող»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան