Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Քոչարյանի ԴՆԹ-ն ստուգեք, ով ո՛չ «Հայր մեր»-ը գիտի, ո՛չ էլ խաչակնքվել». Քրիստինե Վարդանյան

342
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 16:00
«Քոչարյանի ԴՆԹ-ն ստուգեք, ով ո՛չ «Հայր մեր»-ը գիտի, ո՛չ էլ խաչակնքվել». Քրիստինե Վարդանյան

Քիչ առաջ ելույթ ունեցավ Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով «Մայր Հայաստան»-ից Արշակ Սարգսյանին. «Օրեր առաջ դուք գրառում էինք արել, որտեղ հորդորում էիք ստուգել Նիկոլ Փաշինյանի ԴՆԹ-ն... Մի խորհուրդ տամ՝ եթե այդքան շատ եք ուզում ստուգել, ասեմ՝ ումը ստուգեք: 1990-ականների վերջերից մինչև օրս եթե ժողովրդի շրջանակներում հարցում անեք՝ ով է Ռոբերտ Քոչարյանը, կասեն՝ թուրք է ու ալբանացի»,- ասաց Վարդանյանը: Դահլիճում իրարանցում սկսվեց: «Որքան էլ հերքեք՝ ձեր քաղաքական հայրը Ռոբերտ Քոչարյանն է: Քոչարյանի ԴՆԹ-ն ստուգեք. մի մարդու, ով ոչ «Հայր մեր»-ը գիտի, ոչ՝ եկեղեցի մտնելուց խաչակնքվել»,- շարունակեց ՔՊ-ականը:

Քրիստինե Վարդանյանի ելույթը