Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել. «Հրապարակ»

221
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 09:12
Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչև Մայր Աթոռ բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ: Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում՝ գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, և նա հրահանգել է Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել՝ զուգահեռ զբաղվել Եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու ռուբիկոնն էլ հաղթահարեց և հիմա ամեն ինչի ունակ է»: