Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ոտնահարելով արցախցիների վերադարձի իրավունքը՝ ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը»․ Արտակ Բեգլարյան

220
Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 23:24
«Ոտնահարելով արցախցիների վերադարձի իրավունքը՝ ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և, այնուհետև, հավաքական վերադարձի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու ադրբեջանական տարածքային նկրտումները:

Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ:
Հ.Գ. Որքան Ալիևն ահագնացնում է հակահայ ատելության ու թշնամանքի գաղափարախոսությունն ու գործնական ջանքերը, այնքան սրանք խորացնում են հայության ներքին պառակտման ու թշնամանքի քաղաքականությունը»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան