«Իշխանության մոտ «մենթական» ձևերով ահաբեկելն ու ընդդիմախոսների գլխին գործ սարքելը լավ է ստացվում»․Պետրոս Մակեյան
![]() «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ առանց հասկանալու որոշումներ են ընդունում․ Առիթ ունեցել եմ անդրադառնալ օրվա իշխանությունների կողմից իրականացրած «բարեփոխումներին», որոնք բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում մարդկանց համար, ձևախեղում պետական կառավարման համակարգը, այն հատկապես ցցուն դրսևորվեց գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ ապահովագրական համակարգի ներդրմամբ։ Սկզբնական շրջանում տպավորություն էր ձևավորվում, որ արդարացված է, մինչև անցած տարի, երբ վարչապետի պաշտոնին բազմած անձը՝ սպասարկելով օլիգարխների շահերը, գյուղացիներին մեղադրեց խարդախության մեջ, թե իբր վերջիններս գիտեն՝ որ տարածքներում է կարկուտ գալիս, այնտեղ էլ մշակում ու ստանում են վնասի հատուցում, այդ հիմնավորմամբ որոշեց չեղարկել մշակաբույսերի և այգիների կարկտահարման ապահովագրությունը։ Եթե նույնիսկ ապահովագրական ընկերությունները վնասով էին աշխատում, ապա պետք է լուծում գտնվեր պետության մասնակցությամբ և ոչ թե գյուղացուն անելանելի վճակի մեջ թողնեին, առավել ևս հակակարկտային համակարգը, ինչպես պետական ամբողջ համակարգերը, աշխատում են կիսատ-պռատ, ինչի ականատեսը եղանք վերջին շաբաթներին՝ համատարած կարկտահարվեց հարյուրավոր հեկտար մշակաբույսեր ու այգիներ։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |
«Մոսկվան կցանկանար հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Թրամփը»․ Լավրով
1916:37«Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան
9215:44«Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32». Հրանտ Բագրատյան
7315:36«Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումն ընկալվում է որպես պատերազմը շարունակելու ազդանշան»․ Պեսկով
14514:45Սիրիայի ՊՆ-ն կրակը դադարեցնելու հրաման է տվել
15514:15«Ես ամաչում եմ, որ նման մարդը ղեկավարում է երկիրը». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11413:36