««Պայքարելու ենք»-ը հուսադրող չէ, նոր կարգախոս է պետք». Վազգեն Սաղաթելյան
![]() «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանի և իր թիմի հանդեպ, ամեն դեպքում չեմ կարող չնշել, որ «պայքարելու ենք»-ը, ըստ իս, շատ վատ կարգախոս ա: Թույլ ա ու անորոշ: Հասկանում եմ, որ այն ընտրվել է, քանի որ «Հաղթելու ենք»-ը ապականվել է պատերազմի ժամանակ, իսկ 21-ի ընտրություններից հետո «Կրելու ենք»-ը ևս դրական էմոցիաներ չի առաջացնում, սակայն «պայքարելու ենք»-ը ոչ մի նոր բան չասող ա, հուսադրող կամ տրամադրող չի՝ մի շարք պատճառներով: Նախ, ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց մեծամասնությունն արդեն առնվազն 5 տարի ա պայքարում ա, ստեղ նոր բան չկա իրենց համար: Պայքարն ինքնամփոփ գործողություն չի ու ինքնին չի ենթադրում դրական արդյունք (ինչպես տեսնում ենք արդեն 7 տարի): Օրինակ՝ կարար լիներ «Չեք մարսելու»-ն, որը կնշանակեր և պայքար և ցանկալի արդյունք: «Գնալու եք»-ն էլ կարար լիներ տեսականորեն, մտքիս եկած առաջին տարբերակներն եմ ասում: Վստահ եմ, եթե բրեյնսթորմ արվի կրեատիվ մասնագետների շրջանակներում, կարա գտնվի իրավիճակին ավելի համապատասխան կարգախոս: Թե չէ, անկեղծ, պայքարը անըդհատ կա, մեկն ինձ մոտ արդեն 7 տարի, բայց էս տրամաչափի մարդու ներգրավումը կարծում եմ, պետք ա հետը բերի նոր բան, նոր էմոցիա, նոր հույս ու նպատակ, որը և կարտահայտի այդ նոր կարգախոսը»: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
