«ՀՀ վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում». Սուրեն Սարգսյան
![]() «Իրադարձություններն արագ են զարգանում․․․ Ամենավտանգավորը մեզ համար լինելու է այն, որ որքան թուլանա Իրանը, այդքան մեր տարածաշրջանում, որպես բալանսի բացակայություն, մանավանդ Ռուսաստանի որոշակի բացակայության պայմաններում, միակ խաղացողը մնալու է Թուրքիան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,- «168»-ի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան մնացել է ամբողջ դաշտում միայնակ խաղացող և, ըստ էության, կարող է շատ արագ գործողություններ անել, որոնք կբխեն Թուրքիայի շահերից, թեկուզ իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի միջոցով: «Խոսքը, բնականաբար, նաև Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների մասին է։ Եթե Իրանը զսպող գործոն էր, այդ գործոնը այսօր մի փոքր ավելի թույլ է, քան նույնիսկ օրեր առաջ: Դրա համար այստեղ պետք է շատ զգույշ լինել, և պետք է ճիշտ հաշվարկներ անել»,- ընդգծեց Սարգսյանը։ «ԱՄՆ-ն այս տարածաշրջանը թողել է այլ խաղացողների: Այս իրավիճակում Հայաստանն անգամ ինքն իր վրա հույս չի կարող դնել: Կարծում եմ՝ ՀՀ-ն պարտավոր էր այլ ռազմավարական գործընկեր և դաշնակից գտնել, որպեսզի կարողանար իր ամենակարևոր խնդիրները լուծել: Հայաստանն այսօր դեֆակտո ռազմավարական դաշնակից չունի»,- նշեց միջազգայնագետը՝ հավելելով, որ Հայաստանը ճնշված վիճակում է, և մեծ հաշվով՝ նրա վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում, և դա կարող է արվել ոչ միայն Անկարայի ձեռամբ, այլ նաև Ադրբեջանի։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
