Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ո՞վ է ասել՝ ուզում է դառնալ վարչապետ, որ իրենք էլ խառնվել են»․ Էդմոն Մարուքյան

181
Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 14:54
«Ո՞վ է ասել՝ ուզում է դառնալ վարչապետ, որ իրենք էլ խառնվել են»․ Էդմոն Մարուքյան

«Սամվել Կարապետյանն այս պահին վայելում է Հայաստանի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների գերիշխող մեծամասնության դրական կարծիքը»,- ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ դեռ հարցական է՝ այդ ամենն ինչպե՞ս կկապիտալիզացվի, Կարապետյանը քաղաքական պլաններ ունի՞, թե՞ ոչ․ «Մենք ոչ մեկս այդ մասին չգիտենք։ Նաև տեսնում եմ, որ քաղաքական դաշտում խանդ կա՝ ամենքը իր կողմը քաշելու։ Ամեն ինչ կախված է Սամվել Կարապետյանի մոտեցումներից, բայց ինքն անձամբ քաղաքական գործիչ չէ»,- ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և չի կարող առաջադրվել որպես վարչապետ․ «Ինչո՞ւ են խառնվել իրար, չգիտեմ։ Ո՞վ է ասել, որ ուզում է դառնալ վարչապետ, իրենք էլ խառնվել են»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ ամեն ինչ հնարավոր է, քանի որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է:

Էդմոն Մարուքյանի ասուլիսը