«Կիրանցի սահման հանդիսացող պատը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է՝ սահմանազատված ու սահմանագծված ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ ու ապահով ապրում է Կիրանցի մեր սիրելի քաղաքացին։ Պատգամավորն իր գրածին կից լուսանկար է տեղադրել։ Պատգամավորը չի տեղադրել նկարի շարունակությունը, որ սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է, որը, սահմանին սրացումների դեպքում չի կարող կիրանցիների անվտանգությունն ապահովել։ ՔՊ-ական պատգամավորը չգիտի կամ՝ չի ասում, որ Կիրանցի հողերի հանձնումից հետո խիստ նվազել են գյուղի արոտավայրերը, դրա հետևանքով նվազել է Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը։ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի ցանվել, գյուղում, բացի տնամերձ հողամասերը, գարնանացան չի արվել։ 2024 թվականի դեկտեմբերին Կիրանց բնական գազ է մտել, սակայն գյուղի տներ գազատարի ճյուղավորումներ չեն տարվել, Կիրանցի առանձնատները գազաֆիկացված չեն։ Դրական է այն, որ պետական, վարկային աջակցությամբ Կիրանցում մոտ 50 տուն է կառուցվում»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
