«Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Անգամ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը Նիկոլ Փաշինյանը զսպվածություն հանդես չբերեց ու կրկին թիրախավորեց Եկեղեցուն: Նա հարձակվում է, որպեսզի մեր կողմից չհնչեն շատ տրամաբանական հարցեր, որոնք, ի դեպ, բխում են նրա անմիջական լիազորություններից. Այդ ի՞նչ արդյունավետ արտաքին քաղաքականության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ Իսլամական համագործակցության կազմակերպությունը որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու և վերակառուցելու ջանքերում»։ Այդ ինչպե՞ս է Հայաստանը մոտ խաղաղության հաստատմանը, երբ Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը: «Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա և իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում ու չի հասկանում, ինչի է անընդհատ ավոտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չգիտի, որ ինքը էդտեղ չի կարող գտնվել, որովհետև էդտեղ գտնվելը 95 և ավելի տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ»,- Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն այս միտքն արտահայտել է՝ խոսելով հայ- թուրքական հարաբերությունների, Անկարայի ագրեսիվ կեցվածքի մասին: Ահավասիկ, ինչո՞ւ է Փաշինյանը հերթական անգամ «մաքրում» Թուրքիայի ցեղասպան դեմքը՝ ցեղասպանվելու պատասխանատվություն բարդելով «երթևեկության կանոնները» չիմացող հայ ժողովրդի վրա: «Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության [ներքո], իրենցն էլ՝ իրենց ... և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն շահագրռվածություն պետք է ունենանք և կունենանք»,- Ստամբուլում ասել է Փաշինյանը: Ի՞նչ «պարզեցումներից» է խոսում Փաշինյանը ու կարո՞ղ է պարզվել, որ նրա «ինքնիշխանական» պայքարը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի դեմ՝ ընդդիմախոսություն էր ոչ թե միջանցքի գաղափարի, այլ ընդամենը դրա ռուսական վերահսկողության դեմ: Քանի մենք այս և բազմաթիվ հարցեր չենք դրել Փաշինյանի առջև՝ բացահայտելով նրա քաղաքականության սնանկությունը, նրա պատերազմը մեր պետականության, մեր քաղաքական, քաղաքակրթության ինքնության դեմ շարունակվելու է»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Մոսկվան կցանկանար հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Թրամփը»․ Լավրով
1916:37«Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան
9215:44«Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32». Հրանտ Բագրատյան
7315:36«Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումն ընկալվում է որպես պատերազմը շարունակելու ազդանշան»․ Պեսկով
14514:45Սիրիայի ՊՆ-ն կրակը դադարեցնելու հրաման է տվել
15514:15«Ես ամաչում եմ, որ նման մարդը ղեկավարում է երկիրը». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11413:36