«ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան»․ Էդուարդ Աբրահամյան
![]() Միջազգային հարաբերությւոնների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփը փաստորեն հավատարիմ է իր հիմնական արտաքին քաղաքական (ռեյգանյան) տեսլականին․ խաղաղություն՝ ուժի միջոցով (Peace through strength)։ Ներկա հակամարտային չբալանսավորված բազմաբևեռ աշխարհակարգում, որտեղ օրենքների վրա կառուցված աշխարհակարգը (rules-based order) փոխարինվում է ուժի վրա կառուցված աշխարհակարգով (force-based order)՝ այլ տարբերակ քիչ հավանական էր, որ Թրամփը կընտրեր, բայց դա կառաջացնի «ռազմավարական ճողվածություն» ԱՄՆ-ի հանար։ Ինչպես նշել եմ իմ նախկին երկու գրառումներում, ԱՄՆ-ն ինչքան էլ մտնի որպես սիտուատիվ ուժային խաղացող, նա իր ուղիղ դիրքերը տարածաշրջանում չի ամրապնդելու, (եթե ավելի չկորցնի) Իրանի թուլացման հետևանքով։ Միջազգային հարաբերություններում վակուումներ չեն մնում, դրանք արագ լցվում են։ Եվ լցվելու են նոր-հին խաղացողներով, և ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոններն էլ ավելի կթուլանան։ Աղբյուրը` Էդուարդ Աբրահամյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
