«Թրամփի պատկերացմամբ Իրաքի և Իրանի միջև տարբերությունը մեկ տառ է». Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի պատկերացմամբ Իրաքի ու Իրանի միջև տարբերությունը մեկ տառ է։ Իրանական պատմությանը, մշակույթին, պետականության հազարամյակների ավանդույթներին, գեոպոլիտիկ առաքելականության ու իրանական քաղաքակրթության ընկալման թերագնահատումը արտացոլում է այդ մեկ տառի արժեքը։ Պարսիկները աշխարհի ամենախելացի ժողովուրդների առաջատար տասնյակում են, ու այս պատերազմն այժմ ընկալում են իրենց պետությունը բազմակի հզորացնելու ճանապարհի մեկնակետ ընդամենը։ Իրանցիների բացարձակ մեծամասնությունը ազգային արժանապատվության հասցված վիրավորանք է ընկալում այն ամենն, ինչ տեղի է ունենում այսօր։ Հուսամ՝ նրանց օրինակը մեզ տեղիք կտա վերագնահատելու մեզ հետ կատարվածն ու վերագտնել, վերիմաստավորել մեր քաղաքակրթական առաքելությունը նոր աշխարհակարգում»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
