«Իրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներից»․ Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանցիներն ի՞նչ փոխադրամիջոցներով են Հայաստան գալիս։ Մեղրիի անցակետում տրանսպորտի սպասող իրանցիների հարցը բոլորիս հուզեց և ինձ մղեց, որ պատճառը հասկանամ։ Իրանցիները ցամաքային սահմանով Հայաստան են մտնում հիմնականում հանրակառքով կամ իրենց սեփական մեքենայով. անշուշտ չեմ քննարկում բեռնափոխադրում կատարող բեռնատարների հարցը։ Քիչ է պատահում, որ զբոսաշրջիկը Արաքսի կամուրջն անցնի ոտքով և Հայաստանի կողմում տրանսպորտ պատվիրի։ Այս շաբաթը բացառություն էր մի քանի պատճառով, թվարկեմ։ Նախ պատերազմական վիճակ էր, օդային ճանապարհը փակ էր և Մեղրիի անցակետը խճողված էր։ Իրանի ուղևորափոխադրող ընկերությունները կանոնավոր երթուղի ունեն դեպի Երևան, բայց պատերազմի առաջին օրերին թե՛ պատվերը շատ էր և թե՛ վառելիքի խնդիր կար։ Երևանում մենք տեսնում ենք իրանական պետհամարանիշով մեծ թվով ավտոմեքենաներ, բայց դրանք ժամանակին (պատերազմից առաջ) կատարել են ավտոմեքենան երկրից հանելու մաքսային ձևակերպումները (cabotage)։ Եզրակացնենք. Մեղրիի անցակետի ժամանակավոր բարդությունը ստեղծվեց այն պատճառով, որ այդ իրանցիները, շտապելով, չէին սպասել ավտոբուսի տոմս գնելու համար և չունենալով սեփական ավտոն երկրից դուրս հանելու արտոնություն, իրենց մեքենան կայանել են Իրանի Նորդուզ անցակետի կայանատեղիում և քայլելով Արաքսի կամուրջը հատել են՝ Հայաստան մեկնելու համար և այստեղ տրանսպորտ գտնելու խնդրի առջև են կանգնել։ Հայտնեմ նաև, որ Իրանի 39 ցամաքային սահմանային կետերից՝ Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներից, որը Իրանի օտարերկրյա ներկայացուցչությունները խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
