Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել է»․ Ոսկան Սարգսյան

231
Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 17:12
«Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Սա մեծ սուտ է, 2018-ի համեմատ ոչ թե 50, այլ մի քանի հարյուր տոկոսով ավելի լավ են ապրում փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դառածները, ովքեր տվեցին 5 հազար զոհ, հանձնեցին Արցախը, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը, սակայն Երևանում տներ առան, բիզնեսների տեր դարձան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում աղքատությունն ավելի է աճել, Հայաստանի կենսաթոշակառուների, հաշմանդամների հսկա բանակը մի կերպ գոյատևում է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան