«Կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ կիսելու հնարավորություն ունենամ»․ Նիկոլ Փաշինյան
![]() Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարևոր են, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի ազդեցությունը կա Թուրքիայի վրա, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը դեռ ստորագրված չէ։ Նեգատիվ ազդեցություն զգո՞ւմ եք ընթացքի վրա»։ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սերտ համագործակցությունը նորություն չէ․ «Մենք ուզում ենք տարածաշրջանում կայունություն ու տևական խաղաղություն հաստատել։ Կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ու խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ։ Անձնապես առերես խոսակցությունները կարևոր են»,- ասաց Փաշինյանը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
