Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.

«Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ»․ ՀՅԴ

124
Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 17:36
«Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ»․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է․ «Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»։

Աղբյուրը`   ՀՅԴ Հայաստան